2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներից:
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140376 այցելություն): Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85762 այցելություն»,-ասվում է հաղորդագրությունում: