Գերմանիան ձգտում Է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավոր, ինչպես դա ակնկալում են նրա դաշնակիցները: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է Foreign Affairs հանդեսում հրապարակված իր հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
Նրա խոսքով՝ Գերմանիան գործադրում Է բոլոր ջանքերը՝ հանուն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման: Գերմանիայի բարեկեցությունը, անվտանգությունը և ժողովրդավարությունը կախված են ընդհանուր կանոնների պահպանումից:
«Ուստի Գերմանիան ձգտում Է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը, ինչպես դա ակնկալում են մեր դաշնակիցները, կառուցել կամուրջներ Եվրամիության ներսում և լինել բազմակողմ որոշումների ջատագովը գլոբալ խնդիրների համար»,- գրում Է կանցլերը: Ինչպես նշել Է Շոլցը, Գերմանիան իր պատմության պատճառով առանձնահատուկ պատասխանատվություն Է կրում «ֆաշիզմի ուժերի, անձնիշխանության և իմպերիալիզմի դեմ պայքարի համար»: Նա նշել Է, որ անցյալում բաժանված Գերմանիան նաև առանձնահատուկ հստակ Է գիտակցում այն վտանգները, որոնք կարող Է իր մեջ թաքցնել նոր սառը պատերազմը: