Մի քանի դատավորներ Կարեն Անդրեասյանի հետ թեժ զրույց են ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, փորձեցինք անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, թե բամբասանքները չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: Գրել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարուն




Լրահոս