Հրապարակ. Կարեն Կարապետյանի նյարդերը չեն դիմացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Հրապարակ“” ը
գրում է, որ Աբովյան փողոցի բուտիկները, մայթերին հայտնված սրճարաններն ու ժամանցի
այլ հաստատություններ շարունակում են մնալ իրենց տեղերում՝ չնայած քաղաքապետ Կարեն
Կարապետյանը խոստացել էր դրանք ապամոնտաժել: “Ոմանց կարծիքով, սա եղել է նրա հրաժարականի
պատճառներից մեկը: Երբ իր հրապարակավ տված խոստումը չի կարողացել կատարել, գնացել է
ՀՀ նախագահի մոտ և բողոքել, որ որոշ օլիգարխներ ու հեղինակություններ խոչընդոտում են
այդ ծրագրի իրականացմանը:
 Սրան ի պատասխան, Սերժ Սարգսյանը հորդորել է առայժմ
հրաժարվել այդ ծրագրից՝ այն կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել, և այս անգամ բողոքողները
ոչ թե շարքային մարդիկ կլինեն, այլ կարողություն և շրջապատ ունեցող մարդիկ, իսկ նրանց
դժգոհությունը կարող է առաջիկա ընտրություններում որոշիչ լինել:
“”Բա՞ իմ
խոսքը, բա՞ իմ հեղինակությունը
“”,- մոտավորապես նման հարցադրում է արել Կ. Կարապետյանը և շեֆից լսել,
որ նրա հեղինակությունը
“”կսպասի“”: Ըստ որոշ դիտորդների` նման իրավիճակները վերջերս
հաճախ են պատահել, ուստի Կարեն Կարապետյանի նյարդերը չեն դիմացել, և որոշել է հեռանալ
քաղաքապետի պաշտոնից
“”
:




Լրահոս