«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայի բաժնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սպարտակի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2019 թվականների ընթացքում հանդիսանալով առևտրային կազմակերպության՝ ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիայի բաժնի վարիչը և օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ և այլ անձանց օգտին օգտագործելու միասնական դիտավորությամբ՝ հանձնարարել է իր ենթակայության ներքո գտնվող լաբորատորայի աշխատակիցներին կատարել մի շարք անձանց լաբորատոր հետազոտություններ, որոնց դիմաց պարտադիր վճարման ենթակա՝ ընդհանուր 522.500 ՀՀ դրամ գումարը չի վճարել դրամարկղ, ինչի հետևանքով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին պատճառվել է էական վնաս:

Ք.Մ.




Լրահոս