
Կրակովում գտնվող գերեզմանոցներում որոնման ծրագրի միջոցով կարելի է գտնել ցանկացած գերեզմանի տեղը: Ավելի քան երկու միլիոն լեհ արդեն օգտվել են այս ծրագրից, որպեսզի գտնեն, թե որտեղ են թաղված իրենց հարազատները:Գերեզմանը գտնելու համար բավարար է նշել հանգուցյալի անուն–ազգանունը եւ մահվան օրը: Ծրագիրը տալիս է գերեզմանոցի անունը, ինչպես նաեւ՝ շարքը եւ տեղը: Այնուհետեւ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հասնել այդ գերեզմանոցը: Այս ծրագրի հեղինակները հայտարարել են, որ այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել Լեհաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներ: