Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Դորդ ֆոկուս» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1960 թ.) և «Մերսեդես բենց» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները (Գ․ Ղ․, ծնված 2010 թ., Մ․Խ․, ծնված 2012 թ. և Մ․Խ․, ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Գ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: