![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/318372545_1874258959586024_2881916772053560760_n.thumb_.jpg)
Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել:
Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ․
«Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»։