
Ամերիկացի քահան Թերի Ջոնսը, որը ողջ աշխարհին հայտնի դարձավ մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրելուց հետո, որոշել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին,-հաղորդում է ամերիկյան ABC News -ը: Նա իր ծրագրում նախատեսում է տարեկան 400 մլրդ դոլար խնայել, նվազեցնել հարկերը։Հիշեցնենք, որ Ջոնսի անունն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ 2011-ի մարտի 20-ին, երբ 50 մարդու ներկայությամբ նա Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում այրեց Ղուրանը ։