ՀՀ Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ներդնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և հաստատել ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու: Այն այժմ դրվել է հանրային քննարկման:
Գոսրծողությունների ծրագրից ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է օրինակ գործունեություն ծավալող ժողովրդական վարպետների մասին տվյալների բանկի կազմում, Անկախության շրջանի մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացում, Մշակութային ժառանգության ոլորտում նոր հաստատությունների ստեղծում: Ընդ որում, այս գործողություններից շատերի վերջնաժամկետ որպես նախատեսված է 2027 թվականը: Մինչեւ այդ թվականի ավարտը նախատեսվում է նաեւ իրականացնել թանգարանային մասնագետների վերապատրաստում միջազգային փորձին համապատասխան, ինչպես նաեւ գրադարանային մասնագետների վերապատրաստում:
Նախագծում նաեւ վիճակագրական տվյալներ են առկա: Ըստ այդմ, ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021 թ․ սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվության համաձայն՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությամբ 2021 թ․ դեկտեմբերին եկամուտը կազմել է ՝ 22 005.5 մլն դրամ, 2020 թ․ դեկտեմբերին՝ 99.9 %, 2021 թ․ դեկտեմբերին՝ 113.8%, 2021 թ․ հունվար-դեկտեմբեր՝ 234 232.9 մլն դրամ, ընդամենը՝ 12.5, 2021 թ․ 2020 թ․ նկատմամբ՝ 68.5, այդ թվում՝ ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը 2021 թ․ կազմել է 3 806.5 մլն դրամ, որը 2020 թ․ համեմատությամբ կազմել է 165.9%:
Ն.Հ.