
«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը հայտնել է, որ չի վերցնի պատգամավորական մանդատը.
«Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Մարիա Պետրոսյանը չի վերցնի մանդատը: