ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բաքուն գարնանն էլ Արցախի գազն էր կտրել, ձեռագիրը նույնն է». ինչ իրավիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լաչինի» միջանցքը փակելու մասին Ադրբեջանը նոր չէ, որ խոսում է. այս մասին պաշտոնական Բաքուն ակնարկներ դեռևս այս տարվա ամռանից էր անում: Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը դեպի Նախիջևան Բերձորի միջանցքի կարգավիճակին հավասար ճանապարհ է ուզում, ու դրան հասնելու համար փակում է Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի այս ձեռագիրն արդեն ծանոթ է իրենց, նույնկերպ մեր հարևաններն այս տարվա մարտին Արցախը զրկել էին գազամատակարարումից:

Այսկերպ, ասում է Հակոբյանը, ադրբեջանցիներն Արցախում ցանկանում են խուճապ ստեղծել, ու հայկական երկրորդ հանրապետությունը հայաթափման տանել: Ինչ վերաբերում է հայ ու ադրբեջանցի երիտասարդների միջև Գետավանում տեղի ունեցած միջադեպին, երբ արցախցիները պատասխան էին տվել իրենց հասցեին լպիրշ արտահայտություններ արած ադրբեջանցիներին, ապա մեր զրուցակիցն ասում է. «Ո՛չ Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ամեն պահի փակվելու վտանգը, ո՛չ Գետավան համայնքում տեղի ունեցած միջադեպը չեն ընկճել արցախցիներին: Խուճապ ընդհանրապես չկա: Ավելին, շարունակում է, 44-օրյա պատերազմից հետո արցախցիները զգացմունքները կարողանում են ավելի հեշտ կառավարել:

Սևակ Վարդումյան




Լրահոս