Սպանություն Երեվանում. Հետքերը ոչնչացնելու համար փորձել են այրել դիակը եվ մեքենան (լրացված, լուսանկարներ )

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 28-ին, լուսաբացին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.40-ի սահմաններում Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է ՎԱԶ 2107 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենա, որը վառվում էր:Շտապ դեպքի վայր են մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Հրշեջները ավտոմեքենայի հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա հայտնաբերել են փաթաթված մի տղամարդու դիակ:
Միևնույն ժամանակ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օպերատիվ-քննչական խումբը:Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:Ըստ ոստիկանության նախնական վարկածի` տեղի է ունեցել հավանաբար սպանություն, քանի որ դիակը փաթաթված է եղել:Արդեն պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 60-ամյա Վրեժ Գևորգյանն էր: Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենայի համարանիշը` 61 ՍԼ 780. նշված ավտոմեքենան հաշվառված է Վրեժ Գրիգորյանի անվամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 1o4 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս