![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/l-0x76wh-1280x745z-0.6141.jpeg)
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։
Արմեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։
Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։