Դեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190.000 դրամ:
Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: