Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների հետ կապված իրավիճակի հետաքննության եւ մշտադիտարկման համար»։

Ադրբեջանն այս թեման օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Ադրբեջանի թիրախում Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Դեռեւս 2021-ին Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան:

Այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար։ Լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, ԱՀ ԱԽ-ն այդ հանդիպման մասին որեւէ հայտարարություն չէր արել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս