![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/28//12302.jpg)
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղի Հնդկաստանում հեռարձակվող տարբերակի մասնակիցներից մեկը շահել է 1 միլիոն դոլար կազմող գլխավոր մրցանակը:Մասնագիտությամբ համակարգչային օպերատոր Սուշիլ Քամարը հաղթանակով ավարտված խաղը հեռարձակվելու է եթեր նոյեմբերի 2-ին:Համակարգչային օպերատոր եւ դասախոս աշխատող Սուշիլ Քամարի ամսեկան եկամուտը կազմում է 130 դոլար:Բոլիվուդի դերասան Ամիթհաբ Բաչչանը, որը վարում է “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր” հեռուստախաղը, իր բլոգում գրել է, որ Քամարի շահումից հետո ստուդիայում տիրում էր աննկարագրելի ուրախություն: