ՔՊ-ն չզիջեց. Անի համայնքում նոր ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Անի համայնքում նոր ընտրություններ կլինեն։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Բանն այն է, որ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններից հետո որևէ ուժ միայնակ իշխանություն ձևավորելու համար բավարար ձայներ չէր ստացել։ Արդյունքում, երկու խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայկական երազանքի» բոյկոտի պատճառով նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել եւ համայնքապետ չի ընտրվել։

«Ազգ-համայնք» դաշինքի թեկնածուն Անին 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանն էր, ում սեպտեմբերին կայացած ընտրություններում ընդամենը մեկ մանդատ չհերիքեց միայնակ իշխանություն ձևավորելու համար։

Եվ արդյունքում ,նորընտիր ավագանին չկարողացավ հավաքվել ու նշանակեցին արտահերթ ընտրություններ։ Փաստորեն այս համայնքում եւս ՔՊ բ հրաժարվեց իշխանություն տալ ուրիշին։

Ն.Հ.




Լրահոս