Առայժմ չեմ կարող ասել՝ գոհ եմ, թե չէ. աշխարհի չեմպիոնը երեկ հանդիպել է փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանդիպեցի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, հանդիպեցինք ինչպես ընկերներ, առայժմ չեմ կարող ասել՝ գոհմ եմ, թե չէ, առաջիկայում պարզ կլինի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ 2022 թվականի Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին մոտ տասը օր է, ոչ միայն պատշաճ եւ չեմպիոնին հարիր ձեւով չեն դիմավորել հայրենիքում, այլ նաեւ գնահատանքի եւ շնորհավորական խոսքեր չեն եղել Կառավարության, ԿԳՄՍ նախարարի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, ինչն էլ մեծ հիասթափություն եւ վրդովմունք է պատճառել մարզիկին:

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. Եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել էր Էրիկ Իսրայելյանը։

Իսկ, ահա երբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, մեզ ասացին, որ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի պատասխանեն մեր հարցադրմանը, թե ինչն է եղել մարզիկին չդիմավորելու պատճառը: Իսկ ավելի ուշ մեզ տեղեկացրեցին, որ այսօր սպասվում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մոտ հանդիպում Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի հետ:

Այսպիսով, ստացվում է, որ մինչեւ մարզիկները չաղաղակեն իրենց չգնահատվելու փաստը, եւ լրատվամիջոցները չբարձրաձայնեն խնդիրը, ԿԳՄՍ նախարարությունն այդպես էլ ոչինչ չի անի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս