
«Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի քաղաքապետարան Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի
կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:
Արձագանքելով նախարարի դիմումին՝ դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առևտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի և ազգային թանգարանների բարենպաստ տեսքը: