ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մանկական «տրավմա» ունեն, իրենց խոսքերի համար պատասխանատու չեն. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այժմ, Նիկոլ Փաշինյանի ասած, հանգիստ նստած է իր տեղում, ու ավելին՝ առաջիկայում կարող է կոռուպցիոներ պաշտոնյաների վարքը քննել, դատել նրանց: Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհուրդը նրան 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երկու թեկնածուներից հենց նրան էր որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրել: Վերջնական որոշում կայացնողը հանրապետության նախագահն է:

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, հիշեցնենք, Փաշինյանը հայտարարում էր. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Եվրադատարանի վճիռներից հետո սակայն Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի հրաժարվել դատավորի թիկնոցից, այլև, ըստ երևույթին, իր ուսերին է պատրաստվում առնել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տրամադրվող նոր ու ավելի բարձր դասի թիկնոցը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Փաշինյանի՝ դռևս 2019-ին արած վերոնշյալ հայտարարությունը լավ է հիշում, բայցև շեշտում է՝ ոչ միայն Փաշինյանը, այլև ինշխանական ամբողջ էլիտան իրենց հայտարարությունները մոռանալու կամ դրանից հրաժարվելու հատուկ ձիրք ունեն :

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս