Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իսպանիայի ընտրանու մամուլի ծառայությունը: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում Իսպանիայի ընտրանին խմբային փուլի արգելքը հաղթահարեց երկրորդ տեղով, սակայն փլեյ-օֆֆում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Մարոկկոյին և դուրս մնաց հետագա պայքարից:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էր 2019 թվականից: Նրա ղեկավարության ժամանակ «կարմիր Ֆուրիան» հասել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ:




Լրահոս