
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական իշխանությունը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով խոսում է դատաիրավական համակարգի բարեփոխումների, այսպես ասած՝ վեթինգի մասին:
Բայց խոսակցություններից անդին՝ «վեթինգի» գործընթացն այդպես էլ չի մեկնարկում, համակարգը չի բարեփոխվում: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահեցնում է՝ գործընթացը ոչ միայն չի մեկնարկել, այլև դատաիրավական համակարգում մի շարք անձնանց նշանակումը բավական լուրջ հարցեր են առաջացնում ու ապացուցում՝ իրականում ոչինչ էլ չի փոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան