ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիշողության թարմացում. ՔՊ-ականները մոռացել են Նիկոլ Փաշինյանի հայհոյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանական բարձր ամբիոնից ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին խնդրում էր պարզաբանել, թե ինչպե՞ս է հաջողվելու անկախ ու ապաքաղաքական մարմին՝ ներքին գործերի նախարարություն, ստեղծել մի իրականության մեջ, որտեղ երկրի առաջնորդը նախընտրական քարոզարշավի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում:

Ընդդիմադիր պատգամավորի հարցը ոչ միայն դուր չեկավ քաղաքական մեծամասնությանը, այլև ՔՊ-ական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, տեղից սկսեցին աղմկել, աղաղակել, թե նման բան չի եղել:

Եղելությունները ջնջել կամ խմբագրել փորձող իշխանականներին, որ գուցե բոլորով միասին հիշողության կորուստ են ունեցել, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավից կարճ դրվագ ենք ներկայացնում:

Ի դեպ, ՔՊ-ականները նոր չէ, որ իրենց առաջնորդի դեմքը փրկելու համար տրամաբանությունից դուրս արտահայտություններ են անում:

Պատգամավոր Լենա Նազարյանն, օրինակ, ավելի քան մեկ տարի առաջ էր մեկնաբանել, թե տվյալ՝ ոչ եթերային բառն օգտագործելով՝ Փաշինյանը նկատի է ունեցել 2500 կմ ճանապարհ շինելը:

Սևակ Վարդումյան




Լրահոս