ՏՏ ոլորտին տրվող արտոնությունը ևս մեկ տարով կերկարացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել եւս 1 տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մասնավորապես, դա է առաջարկվում կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով:

2015 թ. ուժի մեջ մտած օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի եւ եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ կարդում ենք, որ հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, առաջարկվում է երկարաձգել արտոնությունը ու նոր աջակցության ծրագրեր եւս կլինեն:

Ն.Հ.




Լրահոս