Հոկտեմբերի 28-ին`ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ,1987 թվականին ծնված Լուսիկ Հակոբյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:Նույն օրը սննդային թունավորման նախանշաններով(նախնական տվյալներով տուժածները թունավորվել են պահածոյից) Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Չիվա գյուղի բնակիչներ`1967 թվականին ծնված Արիստակես, 1992 թվականին ծնված Նարինե Ասատրյանները և 1975 թվականին ծնված Մաքրուհի Պետրոսյանը,իսկ քացախաթթվից թունավորումով Ջերմուկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի բնակիչ,1948 թվականին ծնված Վալիտովա Բիբի-Սարա-Գիլֆանովան: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ