Լուսանկարն արվել է Երեւանում
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ: Հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ունեմ «ԲՄՎ» մակնիշի մեքենա, որի գույքահարկը վճարվել է մինչեւ 2003թ.-ը: Սեփականատերը գտնվել է երկրից դուրս: Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Արդյոք գույքահարկը պե՞տք է վճարվի բոլոր մնացած տարիների համար, թե՞ կլինի բացառություն որոշ տարիների համար:
Տիգրան Ոսկանյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը uեփականության իրավունքով նույն oրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող գույքի համար նույն oրենքով uահմանված կարգով եւ չափով համապատաuխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեuական գործունեության արդյունքներից, իսկ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 23.06.2003թ. ««Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մաuին» հրահանգի 1-ին կետի համաձայն` անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից եւ տեխնիկական վիճակից` մինչեւ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի՝ հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով եւ ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հարկային արտոնությունները uահմանվում են oրենքով, եթե առանձին հարկատեuակների մաuին oրենքներով այլ բան նախատեuված չէ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ներկայացնել հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման, առեւտրի ծանուցում:
Լեռնիկ Մարգարյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`
– իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ,
– ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ: