
Altria Group ընկերությունը, որը արտադրում է Marlboro ծխախոտները, հայտարարել է, որ 15 տոկոսով կրճատելու իր աշխատակիցների թիվը,- հայտնում է Associated Press -ը:Ընկերության ղեկավարությունը աշխատակիցների կրճատման փաստը բացատրել է վաճառքի քանակի նվազմամբ:
Ընդհանուր առմամբ՝ Altria Group ընկերությունն ունի 10 հազար աշխատակից:Ավելի վաղ Altria Group ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է 2013-ին իր տարեկան ծախսերը կրճատել 400 միլիոն դոլարով: