ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

«Մանկական եվրատեսիլ 2022-ի» բեմը, ինչպես եւ խորհրդանիշը կառուցված են հրաշքի շուրջ։ Կենտրոնական բեմը նման է հոլի, իսկ նրա շուրջ լույսով թելերն են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:

Կոմիտաս Առաքելյան (61 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`

l նշանակել կենսաթոշակ,

l նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,

l մերժել կենսաթոշակ նշանակելը:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հյութերի դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակները կորցնելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ:     

Հմայակ Մալխասյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում 9.2-րդ հոդվածով սահմանված են ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված շշալցված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված այն ապրանքների ցանկն ու ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը 2013թ. հուլիսի 1-ից պարտադիր է: Այդ ցանկում թանը ներառված չէ:

 

 

 




Լրահոս