ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով` վարչության եւ քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած եւ տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական նպատակով, երկու եւ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել վարույթով դեռեւս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետեւ` նաեւ այդ պետություններում գտնվելու գործընթացը։

 

Մասնավորապես, վերջիններս, «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաեւ բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ, այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաեւ «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձեւանմուշներ, ինչպես նաեւ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է, եւ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ` խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

 

 

 

ՉՈՐՍ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք: Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում գնացել է մարզի Էջմիածին եւ Արմավիր քաղաքների, ինչպես նաեւ նույն մարզի մի շարք գյուղերի (Արշալույս, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա, Լեռնամերձ, Արազափ, Արգավանդ, Տանձուտ, Արեւիկ, Արշալույս, Ջրառատ, Փշատավան, Հացիկ, Ոսկեհատ, Ալաշկերտ, Սարդարապատ, Մրգաշատ, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Մրգաստան, Ակնալիճ, Առատաշեն, Արտիմետ, Եղեգնուտ) հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ եւ կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին եւ անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:

 

Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել նույն մարզում գտնվող այլ խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառնելով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:

Բացի այդ, վերջինս, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, Արմավիր քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բազմաթիվ սրճեփ սարքերը վնասելով, հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որոշ դեպքերում էլ՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել: Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջադրվել է մեղադրանք՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (13 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (5 դրվագ) եւ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (15 դրվագ):

Նշված քրեական վարույթի շրջանակներում եւս 4 անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները եւ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սպարտակի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012-2019 թվականների ընթացքում հանդիսանալով առեւտրային կազմակերպության՝ ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիայի բաժնի վարիչը եւ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ եւ այլ անձանց օգտին օգտագործելու միասնական դիտավորությամբ հանձնարարել է իր ենթակայության ներքո գտնվող լաբորատորայի աշխատակիցներին կատարել մի շարք անձանց լաբորատոր հետազոտություններ, որոնց դիմաց պարտադիր վճարման ենթակա ընդհանուր 522.500 ՀՀ դրամ գումարը չի վճարել դրամարկղ, ինչի հետեւանքով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին պատճառվել է էական վնաս:

 

 

 

 

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք: Բերման ենթարկվածների մեջ է եղել «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է «գող» կարգվեր:

ArmLur.am-ը գրել էր, որ «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, կալանավորվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել, եւ կալանավորման որոշումը վերացվել է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արմեն Մելքոնյանը:

 

 

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ ՏԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Զանգից քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը: Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի եւ ընկերների ինքնությունը: Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա եւ 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել եւ, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Կազմված փաստաթղթերը եւ բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

 

 




Լրահոս