Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանում երեկ եւ այսօր ընթանում են «Մանկական եվրատեսիլ» երգի նկարահանման աշխատանքները, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է նախապատրաստական աշխատանքներից մի կադր:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ն է լինում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը:
Արմինե Բաղմանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝
– թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը,
-տրամադրված պաշարների քանակն՝ ըստ կարգերի, եւ հանքի տարեկան արտադրողականությունը,
-ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով,
– օգտակար հանածոյի եւ (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը եւ լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում քրեական պատասխանատվության սուբյեկտներ:
Ստեփան Միքայելյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաեւ իրավաբանական անձը:
Այն անձը, որի 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի 155-161-րդ հոդվածներով, 166-170-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածով, 198-րդ հոդվածով, 252-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 258-րդ հոդվածով, 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 297-րդ հոդվածով, 338-րդ հոդվածով, 339-րդ հոդվածով, 397-րդ հոդվածով կամ 398-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար:
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂԱՎՈՒՐԴ». Եթե անձը հասել է նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետեւանքով ունակ չի եղել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության: