Անդրանիկ Քոչարյանի ու իր մտերիմ մի քանի ՔՊ-ականների ծրագիրը չստացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմությունը երեկ ձախողեց իշխանությունների ներսի խարդավանքներն ու ծրագրերը:  ArmLur.am-ը  դեռ դեկտեմբերի 3-ին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու իր մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում էին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է քննարկվեր Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Եվ ահա, Քոչարյանն իր թիմի հետ որոշել էր քննադատել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գործունեությունը:

Սակայն ՔՊ խմբակցության պատգամավորները չկարողացան քննադատել Վահե Ղազարյանին, քանի որ ընդդիմադիրները նրանցից առաջ ընկան եւ անողոք քննադատության ենթարկեցին ոստիկանությանը: Սակայն մյուս կողմից ակնհայտ էր, որ ՔՊ-ականների կողմից չկար նաեւ պաշտպանություն ոստիկանության համակարգի հասցեին հնչող քննադատությունների հանդեպ եւ ինչպես լինում է մյուս պաշտոնյաների դեպքում:  Այսինքն, ՔՊ-ի ներսում Վահե Ղազարյանի դեմ իսկապես դավեր են նյութում եւ դա ակնհայտ էր հենց ելույթներից: Օրինակ, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն իր ելույթում խոսեց միայն Ներքին գործերի նախարարության ստեղծման անհրաժեշտության մասին, սակայն ոչ մի խոսք այս պահին գործող ոստիկանության համակարգի մասին:  Ելույթ ունեցավ նաեւ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը. «Չպետք է Ներքին գործերի նախարարությունը նույնացնենք Ոստիկանության հետ, դա մի քիչ ճիշտ չի լինի: Ընդհանրապես Ներքին գործեր ասելով պետք է հասկանանք ներքին անվտանգությունը, տարածքային կառավարումը: Չպետք է սևեռվենք միայն հանցագործությունների վրա», – նշեց նա:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ոստիկանական նախկին համակարգի մասին՝ հիշեցնելով, որ հենց իրենց ոստիկանները եւս ծեծել են: Նա իր ելույթում նաեւ չթաքցրեց, որ Ներքին գործերի նախարարը հենց իրենց թիմի անդամ պետք է լինի: Այսինքն, ոչ մի խոսք այս ոստիկանական համակարգի հաջողված լինելու մասին:

Ն.Հ.




Լրահոս