Եթե քաղաքապետարանը հնարավորություն չունի վճարելու 90.000 դրամ, իմ կողմից ղեկավարվող կառույցը պարտավորվում է փոխանցելու դերասանների աշխատավարձերը․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող Դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստներ Գուժ Մանուկյանի և Լուսինե Կիրակոսյանի աշխատանքային պայմանագրերը գալ տարվա հունվարի մեկից լուծում է՝ պայմանավորված վերջիններիս խաղացանկի պակասով և ամսական իննսուն հազար դրամ աշխատավարձ չվճարելու էկոնոմիայով։
Առերևույթ իրավական հարթությունում իրավաչափ թվացող գործատուի այս իրավական ակտն իր մեջ պարունակում է ՀՀ Հիմնական օրենքի կոպտագույն խախտում և հանցագործ անտարբերություն դեպի մարդը, ով Սահմանադրության ուժով բարձրագույն արժեք է։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը։

Արձանագրենք, որ մի քանի սերունդ ապրել ու դաստիարակվել է այս տաղանդավոր դերասանների խաղով, ովքեր տասնամյակներ շարունակ եղել և կան Դրամատիկականի զարդը։ Անգամ եթե խաղաժամ չունեն կամ քիչ ունեն, անգամ համր բարձրանալով բեմ՝ արդեն իսկ դահլիճի կողմից արժանանում են ծափողջյունների։ Ու տասնամյակներ շարունակ ապրելով, արարելով Դրամատիկականում, թող ներվի, որպես անտեր իր, հեռացնում եք իրենց տնից ընդամենը մի ծանուցման կտրոնով։ Ասել կուզի` խոշտամգում եք…

Ծանուցում գրող պաշտոնյա, բումերանգի օրենքով վաղն օգտագործվելու ես ու դառնաս մոռացված, միայնակ։ Նրանք, իրավամբ, ժողովրդի սիրելին են ու պետք է մնան այնքան, որքան կարողանում են և ցանկանում, իսկ քաղաքացիների վճարած գույքահարկերից, տեղական հարկերից առաջացած գումարով, հարգելի քաղաքային իշխանություն, պարտավոր եք վճարել մի քանի սերունդի կողմից սիրված դերասաններին։ Ի դեպ, նրանց աշխատավարձը կարող եք վճարել ձեր տասնյակներով ծառայողական ավտոմեքենաներից օրական ընդամենը տասը գրամ բենզին էկոնոմիա անելով։

Հայցում եմ.

Ետ կանչել Գուժ Մանուկյանի և Լուսինե Կիրակոսյանին ուղարկված ծանուցումները աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, եթե քաղաքապետարանը գտնում է, որ հնարավորություն չունի վաստակ ունեցող դերասաններին վճարելու իննսուն հազար դրամ աշխատավարձ, իմ կողմից ղեկավարվող կառույցը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանի համապատասխան հաշվեհամարին փոխանցելու Գուժ Մանուկյանի և Լուսինե Կիրակոսյանի աշխատավարձերը։

Ավելի վաղ ArmLur.amգրել է, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից անակնկալ ազատման մասին:




Լրահոս