Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին։ Նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում:
Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, մի քաղաքացի կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, պայթուցիչով նռնակ ու հարյուրից ավելի փամփուշտ։
Հանգամանքները պարզվում են։