Վրաերթեր Մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, Տոյոտա Կոռոլա մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 03.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





Լրահոս