ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոց է սահմանել Ադրբեջանի ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում Ալիմարդանովը Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ 2015 և 2016 թվականներին նա մասնակցել է կալանավորների նկատմամբ խոշտանգումներին։

Ամերիկյան կողմը չի հայտնում սահմանափակման բնույթը։ «Թուրան» գործակալությունը հաղորում է, որ սա Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման առաջին դեպքն է։




Լրահոս