![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/l-0x0wh-786x458z-1-1-1.jpeg)
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարել պայմանավորվածությունը ու չեն ապահովել ադրբեջանցի «բնապահպանների» շրջայցը Կաշենի և Դրմբոնի հանքավայրերում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Արցախում բնական ռեսուրսների արդյունահանումը որակել է «ապօրինի»` նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբն այդ գործունեության դադարեցման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել։