
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն։ Այս տարվա մրցույթին մասնակցում էր 16 երկիր, Հայաստանը ներկայացնում էր 14-ամյա Նարե Ղազարյանն իր DANCE! երգով։ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Mama երգով։ Հայաստանի ներկայավուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։
Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը հոբելյանական է․ այն տեղի է ունենում 20-րդ անգամ։ Այս առիթով Երեւան են ժամանալ նաեւ մրցույթի տարբեր տարիների հաղթողները: