Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրել է Ռուսաստանի նոր դաշնային բյուջեն, որn ընդունվել է դեկտեմբերի 5-ին նախագահ Պուտինի կողմից։
Ըստ հատկացումների՝ 2023 թվականին զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների և ոստիկանության կարիքների համար հատկացվել է 9 տրիլիոն ռուբլի (143 միլիարդ դոլար): Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ և կազմում է ընդհանուր բյուջեի մոտ 30%-ը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերլուծաբանները բյուջեի ծախսային և եկամտային մասերը գնահատում են որպես չափազանց լավատեսական և կարծում, որ ուկրաինական արշավի շարունակմանն ուղղված միջոցներ հայթայթելու համար այլ ոլորտներում ռազմական ծախսերի պատճառով ֆինանսական միջոցների խիստ պակաս կլինի: