ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոշակառուները հետվճար կստանան նաև հեռախոսով առցանց գնումներ և վճարումներ կատարելիս. նոր փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կենսաթոշակառուները հետվճար կստանան նաեւ հաջորդ տարի: Այսինքն անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը կշարունակվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միաժամանակ նախատեսում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների շրջանակը՝ դրանցում ներառելով ՊՈՍ-տերմինալներից բացի նմանատիպ այլ սարքերի միջոցով կատարված անկանխիկ վճարումները, օրինակ, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կայքերի միջոցով առցանց գնումներ կատարելիս կամ առցանց կոմունալ վճարներ վճարելիս։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբեր ամսին հետվճարի գումարը կազմել է շուրջ 120 մլն դրամ, հոկտեմբերին՝ 131 մլն դրամ, նոյեմբերին՝ 167 մլն դրամ։

Նշենք, որ հուլիսի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսն անկանխիկ գործարք են կատարել շուրջ 49 հազար 978 կենսաթոշակառուներ: Արդյունքում, առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է՝ միջինը 3100 դրամ։

Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը՝ դեղորայք, սննդամթերք և կոմունալ վճարումներին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս