Ծնելիության ցածր մակարդակ եւ արտագաղթ. Հայաստանի բնակչությունը պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչությունը վերջին 10 տարիների ընթացքում 60.000-ով պակասել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 10 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թվաքանակը 3 մլն 21 հազար 400-ից պակասել է՝ դառնալով 2 մլն 961 հազար 400:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանը բնութագրվում է բնակչության նվազումով եւ ժողովրդագրական ծերացմամբ, ինչը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ արտագաղթի բարձր տեմպերով:

Օրինակ, 2021 թվականին Հայաստանում զգալիորեն կրճատվել է տղամարդկանց եւ կանանց կյանքի միջին տեւողությունը, շարունակել է աճել կանանց եւ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը եւ ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս