Եվրոպական Միությունը բավարար քանակությամբ գազ ունի ձմեռվա համար, սակայն կարող է հաջորդ տարի լուրջ դեֆիցիտի բախվել, եթե Ռուսաստանն ավելի կրճատի մատակարարումները, հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալությունը՝ կոչ անելով խնայել էներգիան և ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրները:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով US News պարբերականին: Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը հաջորդ տարի կարող է բախվել մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազի դեֆիցիտի։
«Ես ձեր տվյալներից (խմբ. Միջազգային էներգետիկ գործակալության) գիտեմ, որ, չնայած մեր ձեռնարկած միջոցառումներին, հաջորդ տարի մենք կարող ենք բախվել մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազի պակասի: Վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կապահովենք նույն ծավալները, ինչ այս տարի: Այս տարի մենք ունեցել ենք մինչև 130 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ», – ասել Է ֆոն դեր Լայենը։ Նա հավելել է, որ դրա համար հարկավոր է ավելի ակտիվացնել աշխատանքը միջազգային գործընկերների հետ: