
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԿԳՄՍ նախարարի պաշտոնի համար քննարկվում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի թեկնածությունը: