![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/zhanna-janna-andreasyan-e1644069973246.jpg)
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար:
Հիշեցնենք, որ այսօր Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: