13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։