Այսօր Արցախի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:

Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։

Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:




Լրահոս