Եվրամիության մանդատը Հայաստանում ավարտվում է. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելը չի երկարաձգի Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում։ Նման որոշում է ընդունվել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ArmLur.am-ը հիշեցնում է, որ Հայաստան ԵՄ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու որոշումն արձագանքն էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկով հոկտեմբերի 17-ին արտաքին հարցերով խորհուրդը որոշում էր կայացրել դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Առաքելությունը մանդատ ունի հետևել իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար:

Հայաստանում ԵՄ առաքելությունը երկու հիմնական առաջադրանք ուներ.

Աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը՝ հետևելով երկու կողմերի կողմից հրադադարի պահպանմանը: Տեղերում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական և հատուկ հաշվետվությունների միջոցով ԵՄ առաքելությունը կհետևի իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում:

Բորելի գնահատմամբ՝ հոկտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության գործունեությունը եղել է արդյունավետ։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», – հավելել է Բորելը:

Առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին։

Ն.Հ.




Լրահոս