
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՈւԱԶ-2206 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա, իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանության Գյումրիի բաժին:Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ԿաՄԱԶ-43105 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Դուդկոյի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Արաքսյա Մուրադյանին, որը տեղում մահացել է:Կատարվում է քննություն: