Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հայազգի բռնցքամարտիկ Ժորա Ամազարյանը հաղթել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն վենեսուելացի Խորխե Լինարեսին։
Թեթև քաշային կարգում 10 ռաունդանոց մենամարտն ավարտվել է Ամազարյանի օգտին` մրցավարների միաձայն որոշմամբ (98:92, 96:94, 99:91) հաշվով:
37-ամյա Լինարեսի համար այս պարտությունը ութերորդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա ունի 47 հաղթանակ, որից 29-ը՝ նոկաուտով։
Ամազարյանը ունի արդեն 13 հաղթանակ, որից 9-ը նա նոկաուտով է ավարտել։ Նա իր կարիերայի ընթացում ունի նաև երեք պարտություն և երկու ոչ-ոքի։