
«Հայաստան դաշինքը» վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին պահանջում է հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ և ընդունել այս օրերին Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԱԺ հայտարարություն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: